Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում է՝ թե՛ տնտեսական առումով, թե՛ ռազմաճակատում, և այդ միտումը կշարունակվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր առանց նախապայմանների հրադադարի պատրաստակամության և հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ցանկության մասին։
«Ինչ վերաբերում է Զելենսկու նման հայտարարություններին՝ այսօր ակնհայտ է, որ Ուկրաինայի համար իրավիճակը, ինչպես արդեն ասել ենք, օրեցօր վատթարանում է՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմաճակատում։ Այդ գործընթացը կշարունակվի», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունները։