Քաղաքականություն
22.09.2026 | 12:48
Խարհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողի հարցին, թե արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությունը («Այս գործին խելքը գլխին մարդ է պետք, թողեք հանգիստ մաքրենք սրանց») կասկածի տակ չի՞ դնում ընդդիմադիր այլ լիդերների մտավոր կարողությունները, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ նման նպատակ կամ միտում չի տեսնում։
«Բնականաբար ոչ։ Հիմա ձևակերպման խնդիր է, բայց ամեն դեպքում մեր բոլոր շփումներում, նաև հրապարակային կերպով, միայն հարգանքի գնահատականներ են եղել ընդդիմադիր դաշտի լիդերների և ղեկավարների նկատմամբ։ Հետևաբար չեմ կարծում, որ դրանով վիրավորելու նպատակ է ունեցել։ Որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել և առհասարակ վիճարկել Ռոբերտ Քոչարյանի անցած ճանապարհը, փորձառությունը, կարողությունները։ Եվ այո՛, ես հիմա էլ եմ գտնում, որ Ռոբերտ Քոչարյանն այս իրավիճակում լավագույնս այն ղեկավարն էր լինելու, որը կկարողանար հաղթահարել մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները»։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան