Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի հավաքականները հաղթանակներով են ավարտել համաշխարհային 46-րդ օլիմպիադայի վեցերորդ խաղափուլի իրենց հանդիպումները, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ: Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում։
Սեպտեմբերի 22-ին կայանալիք 7-րդ խաղափուլում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի ԱՄՆ-ի հավաքականի հետ, իսկ կանանց հավաքականը՝ Ադրբեջանի հավաքականի հետ: