Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև քայլեր են ձեռնարկում Կովկասում և Սև ծովում լարվածության սրման ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Նյու Յորքում «Թուրք-ամերիկյան հարաբերությունները 100-ամյակի շեմին» քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը (TRT Haber)։
-
Անկարա-Վաշինգտոն գործընկերությունը. Ֆիդանն ընդգծել է երկու երկրների համագործակցության կարևորությունը գլոբալ կայունության համար՝ նշելով, որ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների միջոցով խթանել տարածաշրջանային համագործակցությունը։
-
Սև ծով և ռուս-ուկրաինական հակամարտություն. Թուրք դիվանագետի խոսքով՝ Սևծովյան տարածաշրջանը պետք է դառնա միջազգային համագործակցության հարթակ։ Նա հավելել է, որ Անկարան ակտիվ կապեր է պահպանում թե՛ Կիևի, թե՛ Մոսկվայի հետ՝ աջակցելով դիվանագիտական երկխոսությանը։
Ինչու է դա կարևոր Աշխարհաքաղաքական տեղաշարժերի ֆոնին Թուրքիան փորձում է դիրքավորվել որպես առանցքային տարածաշրջանային միջնորդ՝ ընդգծելով գլոբալ տերությունների և տարածաշրջանային դերակատարների միջև արդյունավետ գործընկերության անհրաժեշտությունը։