Չինացի գիտնականները ստեղծել և փորձարկել են աշխարհում առաջին ստորջրյա արևային էլեկտրակայանը

Բաժանորդագրվել

Հետազոտությունն իրականացրել են Յունյանի համալսարանի գիտնականները:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Չինացի գիտնականները ստեղծել և փորձարկել են աշխարհում առաջին ստորջրյա արևային էլեկտրակայանը։ Այս մասին հայտնում է հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը:

«Չինացի գիտնականները կառուցել և փորձարկել են աշխարհում առաջին ստորջրյա արևային էլեկտրակայանը՝ բաց ծովում 10 մետր խորության վրա հաջողությամբ գործարկելով պերովսկիտի վրա հիմնված ֆոտովոլտային համակարգը», – ասվում է հաղորդագրության մեջ:

Քանի որ արևի լույսի միայն 10%-ն է թափանցում 10 մետր խորության վրա, գիտնականները օգտագործել են հենց պերովսկիտից պատրաստված արևային վահանակներ՝ հաշվի առնելով, որ դրանք ավելի լավ են աշխատում հենց թույլ լույսի պայմաններում:

Այս հետազոտությունը մոտ 10 մետր խորության վրա աշխատող ստորջրյա արևային վահանակների առաջին ֆունկցիոնալ փորձարկումն է: Այս մասին հայտարարել է Յունյանի համալսարանի աշխատակից Չժան Վենհուան:

Գիտնականները ստորջրյա փորձարկումներն անցկացրել են Հարավչինական ծովում։ Ջրի մեջ ընկղմված էլեկտրակայանը կարողացել է լիցքավորել մարտկոցները և սնուցել LED վահանակը։ Սա ապացուցում է, որ արևային էներգիա կարելի է ստանալ նույնիսկ ջրի մեջ։

Leave a comment