«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Անկախության օրվա առթիվ գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ։
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու, հաղթահարված փորձությունների և անկոտրում կամքի վկայությունն է, որն ամրապնդում է մեր հաստատակամ համոզմունքը՝ ուժեղ Հայաստան լինելու՛ է»։