Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նկատմամբ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող ամերիկյան օրենքը չի նպաստում երկկողմ հարաբերությունների բարելավմանը կամ Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դա չի նպաստում մեր հարաբերությունների վերականգնմանը և դժվար թե հեշտացնի Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ ավելի հաջող առաջընթացը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միաժամանակ, Պեսկովը նշել է, որ Մոսկվան մշտական կապի մեջ է առևտրային գործընկերների հետ՝ կապված Վաշինգտոնի գործողությունների հետ։
«Բոլորը միաձայն լիարժեք մերժում են նման քաղաքականությանը»,- հավելել է նա։