Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ


Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


«Հարգելի Արարատ Սամվելի,


Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ փոխգործակցության պահպանումը, ներառյալ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին:


Մաղթում եմ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ամբողջ անձնակազմին քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ»,- ասված է ուղերձում:

Leave a comment