ԱՄՆ-ն հասել է Գրենլանդիայի նկատմամբ ռազմական վերահսկողության

https://arm.sputniknews.ru/20260919/amn-n-hasel-e-grenlandiaji-nkatmamb-razmakan-verahskvoghutjan-107034486.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85885838_110:0:1533:1067_1920x0_80_0_0_102bcaf36729c092c2e14b9998c36bc0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա, դանիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա, դանիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)

Բաժանորդագրվել

Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները հաստատել են պայմանավորվածությունների ձեռքբերումը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի և Գրենլանդիայի հետ անժամկետ համաձայնագրի մասին, ըստ որի` կղզու անվտանգության համար պատասխանատվությունը փոխանցվում է ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։

Համաձայնագիրը, որը կոչվել է «Հավերժական կյանքի մասին համաձայնագիր», անժամկետ է և Վաշինգտոնի համար որևէ ծախս չի ենթադրում։ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ չի կարող Գրենլանդիայում ունենալ ռազմաբազա կամ ռազմական ներկայություն, ինչպես նաև զգայուն ներդրումներ կատարել առանց Ամերիկայի գրավոր թույլտվության։

«Սա իրականություն դարձած երազանք է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երազանք, որը շատ կարևոր, պատմական և առանձնահատուկ է», – հայտարարել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի կղզում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծել և Գրենլանդիայի ժողովրդի հետ կհամագործակցի կղզու զարգացման հարցում։

«Մենք շատ հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերելու նրա նկատմամբ», – հավելել է ԱՄՆ նախագահը։

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գրասենյակից հայտտնել են, որ Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ապահովման մասին համաձայնագիրը կստորագրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։

Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ․ կղզին գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայի և Արկտիկայի այն երթուղիների վրա, որոնք կարևոր են ռազմական լոգիստիկայի և պաշտպանության համար։ ԱՄՆ-ն Գրենլանդիան օգտագործում է նաև ռազմական և տիեզերական գործողությունների համար։

Leave a comment