https://arm.sputniknews.ru/20260919/amn-n-hasel-e-grenlandiaji-nkatmamb-razmakan-verahskvoghutjan-107034486.html
ԱՄՆ-ն հասել է Գրենլանդիայի նկատմամբ ռազմական վերահսկողության
ԱՄՆ-ն հասել է Գրենլանդիայի նկատմամբ ռազմական վերահսկողության
Sputnik Արմենիա
Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները հաստատել են պայմանավորվածությունների ձեռքբերումը։ 19.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-19T10:56+0400
2026-09-19T10:56+0400
2026-09-19T10:56+0400
ամն
դոնալդ թրամփ
գրենլանդիա
դանիա
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85885838_0:167:1600:1067_1920x0_80_0_0_5f85368918b16ae38687d3af889e37f5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Դանիայի և Գրենլանդիայի հետ անժամկետ համաձայնագրի մասին, ըստ որի` կղզու անվտանգության համար պատասխանատվությունը փոխանցվում է ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում։Համաձայնագիրը, որը կոչվել է «Հավերժական կյանքի մասին համաձայնագիր», անժամկետ է և Վաշինգտոնի համար որևէ ծախս չի ենթադրում։ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ չի կարող Գրենլանդիայում ունենալ ռազմաբազա կամ ռազմական ներկայություն, ինչպես նաև զգայուն ներդրումներ կատարել առանց Ամերիկայի գրավոր թույլտվության։«Սա իրականություն դարձած երազանք է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երազանք, որը շատ կարևոր, պատմական և առանձնահատուկ է», – հայտարարել է Թրամփը։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի կղզում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծել և Գրենլանդիայի ժողովրդի հետ կհամագործակցի կղզու զարգացման հարցում։«Մենք շատ հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերելու նրա նկատմամբ», – հավելել է ԱՄՆ նախագահը։Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գրասենյակից հայտտնել են, որ Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ապահովման մասին համաձայնագիրը կստորագրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ․ կղզին գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայի և Արկտիկայի այն երթուղիների վրա, որոնք կարևոր են ռազմական լոգիստիկայի և պաշտպանության համար։ ԱՄՆ-ն Գրենլանդիան օգտագործում է նաև ռազմական և տիեզերական գործողությունների համար։
ամն
գրենլանդիա
դանիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/11/85885838_110:0:1533:1067_1920x0_80_0_0_102bcaf36729c092c2e14b9998c36bc0.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա, դանիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
ամն, դոնալդ թրամփ, գրենլանդիա, դանիա, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները հաստատել են պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Համաձայնագիրը, որը կոչվել է «Հավերժական կյանքի մասին համաձայնագիր», անժամկետ է և Վաշինգտոնի համար որևէ ծախս չի ենթադրում։ ԱՄՆ-ի ոչ մի հակառակորդ չի կարող Գրենլանդիայում ունենալ ռազմաբազա կամ ռազմական ներկայություն, ինչպես նաև զգայուն ներդրումներ կատարել առանց Ամերիկայի գրավոր թույլտվության։
«Սա իրականություն դարձած երազանք է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, երազանք, որը շատ կարևոր, պատմական և առանձնահատուկ է», – հայտարարել է Թրամփը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անմիջապես կսկսի կղզում լայնածավալ ռազմական ներկայություն ստեղծել և Գրենլանդիայի ժողովրդի հետ կհամագործակցի կղզու զարգացման հարցում։
«Մենք շատ հոգատար վերաբերմունք ենք ցուցաբերելու նրա նկատմամբ», – հավելել է ԱՄՆ նախագահը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի գրասենյակից հայտտնել են, որ Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ապահովման մասին համաձայնագիրը կստորագրվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Գրենլանդիան ռազմավարական նշանակություն ունի Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի միջև իր աշխարհագրական դիրքի շնորհիվ․ կղզին գտնվում է Հյուսիսային Ատլանտիկայի և Արկտիկայի այն երթուղիների վրա, որոնք կարևոր են ռազմական լոգիստիկայի և պաշտպանության համար։ ԱՄՆ-ն Գրենլանդիան օգտագործում է նաև ռազմական և տիեզերական գործողությունների համար։