Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 11-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Գյումրու «Մուշ» թաղամասի բնակչուհիներից մեկը՝ հայտնելով, որ 31-ամյա հարևանուհին ծեծի է ենթարկել իր 11-ամյա հաշմանդամություն ունեցող երեխային։
Համայնքային ոստիկան Հարությունյանի գլխավորությամբ օպերատիվ խումբ է մեկնել տիկնոջ կողմից մատնանշված հասցե, որտեղ պարզել են, որ հարևանուհին շենքի բակում ծեծի է ենթարկել ինչպես ոստիկանություն ահազանգած կնոջ 11-ամյա դստերը, որը 5-րդ դասարանի աշակերտուհի է, այնպես էլ 6-ամյա որդուն՝ պատճառելով նրանց ֆիզիկական ցավ, քերծվածքներ։
Երեխաների մորից այս մասին հաղորդում է ընդունվել, ու փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: