Օդի ջերմաստիճանը կնվազի, առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն

https://arm.sputniknews.ru/20260919/odi-jermastitshany-knvazi-arandzin-shrjannerum-andzrevnery-klinen-hvordarat-eghanaki-tesutjun-107002095.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2128/78/21287807_146:0:1453:980_1920x0_80_0_0_ac98ee3a3df74af563f18ed2f68f2fb3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

եղանակ, եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, տեղումներ, երևան, քամի, անձրև, օդի ջերմաստիճան

եղանակ, եղանակի տեսություն, եղանակը հայաստանում, տեղումներ, երևան, քամի, անձրև, օդի ջերմաստիճան

Բաժանորդագրվել

Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 21-23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 19-ին Շիրակի, Լոռիի և Տավուշի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, սեպտեմբերի 21-23-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 20-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 29-31 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +20…+22 աստիճան։

Leave a comment