Մահացել է Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրողը` Նատաշա Ռեյը

https://arm.sputniknews.ru/20260918/mahacel-e-brijit-makrvoni-sery-kaskatsi-tak-drats-lragrvoghy-natasha-rejy-107008298.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/12/107003694_0:0:703:527_1920x0_80_0_0_371b76020ce1fa579052df60c81f0ad6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էմանուել մակրոն, սեռ, կին, լրագրող, մահ, քաղցկեղ

էմանուել մակրոն, սեռ, կին, լրագրող, մահ, քաղցկեղ

Բաժանորդագրվել

Նատաշա Ռեյը 55 տարեկան էր։ Մահվան մասին հայտնել է լրագրող Քսավյե Պուսարը։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. 55 տարեկանում քաղցկեղից մահացել է Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի սեռը կասկածի տակ դրած լրագրող Նատաշա Ռեյը։ Այս մասին հայտնել է նրա գործընկեր Քսավյե Պուսարը։

«Խորը վշտով տեղեկացանք Նատաշա Ռեյի մահվան մասին։ Նա քաղցկեղից մահացել է սեպտեմբերի 13-ին»,– գրել է Պուսարը X սոցիալական ցանցում։

2021 թվականին Նատաշա Ռեյը սեփական հետաքննությունն էր անցկացրել, որում պնդել էր, թե Բրիջիտ Մակրոնը տրանսգենդեր է և իրականում ծնվել է որպես տղամարդ՝ Ժան-Միշել անունով։

Էմանուել Մակրոնի կինը իրեն տրանսգենդեր անվանող 2 կանանց դատի է տվել
Օրերս Ռեյի փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը հայտնել էր, որ լրագրողը Փարիզի վերաքննիչ դատարանում շահել է Բրիջիտ Մակրոնի վերաբերյալ զրպարտության գործով դատական վեճը։

2024 թվականի սեպտեմբերին Փարիզի դատարանը Ռեյին և Ամանդին Ռուային (իրական անունը՝ Դելֆին Ժեգուս), որի YouTube ալիքում Ռեյը ներկայացրել էր իր պնդումները, զրպարտության համար սահմանել էր 13,5 հազար եվրո տուգանք։

Leave a comment