ՌԴ Պետդումայի ընտրությունների համար Երևանում և Շիրակում բացված ընտրատեղամասերը փակվել են

ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության համար Երևանում և Շիրակում բացված ընտրատեղամասերը փակվել են ուղիղ ժամը 20:00-ին, @ArmeniaSputnik–ին հայտնել են Ռուսաստանի դեսպանատնից։

Քվեարկությունը շարունակվում է Ռուսաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը գերազանցել է 2021, 2016, 2003 և 1993 թվականների ցուցանիշները՝ հասնելով ավելի քան 56%-ի, հայտնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

📎Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ի դրությամբ Պետդումայի ընտրություններում արտերկրում քվեարկել է ավելի քան 212,000 մարդ, հայտնել է փոխարտգործնախարար Իվանովը։

Leave a comment