Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներին, պնդել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան «100 հազարավոր մարդիկ» են բերվել։
«Ընտրական տուրիզմը հիմնադրեցիք, դրսից 100 հազարավոր մարդիկ բերեցիք, ընտրություններին մասնակցեցին։ Մարդիկ, որոնք իրենց տան տեղը չէին հիշում, եկան, ընտրություն արեցին, գնացին ու ասացին՝ շուտ գնանք երկրից, որ հանկարծ իրավիճակը խառնվի, երեխեքի հետ ենք»,- ԱԺ նիստում հայտարարել էր Դավոյանը։
Factor TV-ն ընտրություններից առաջ և հետո անդրադարձել է Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով մեծ թվով ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու մասին պնդումներին։
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված սահմանահատումների վիճակագրությունը, սակայն, չի հաստատում «100 հազարավոր» ընտրողների զանգվածային ներհոսքի մասին պնդումը։ Ըստ ԱԱԾ տվյալների՝ 2026 թվականի մայիսի 1-ից հունիսի 7-ը Ռուսաստանից Հայաստան ժամանել է 33,168 ՀՀ քաղաքացի։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է ընդամենը 3,358-ով։ Ավելին՝ նույն ժամանակահատվածում բոլոր երկրներից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների ընդհանուր թիվը ոչ թե աճել, այլ նվազել է 9,719-ով՝ կազմելով 199,447։ Այսինքն՝ ընտրություններից առաջ ՀՀ քաղաքացիների ընդհանուր զանգվածային ներհոսք չի արձանագրվել, իսկ Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիների աճը եղել է մի քանի հազար, ոչ թե «100 հազարավոր»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: