ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի ՄԱԿ ԳԱ-ի բարձր մակարդակի շաբաթվան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։

Այս մասին լրագրողներին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

«Նախատեսված են Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի, ինչպես նաև նրա տեղակալների հետ։ Ակնկալվում է, որ քննարկումները կընդգրկեն արդիական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ խաղաղապահ գործունեության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, սեպտեմբերի 23-ին Մասադիկովը կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ավանդական ամենամյա հանդիպմանը, որն անցկացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Leave a comment