Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Financial Times»-ը՝ վկայակոչելով անանուն դիվանագետի, հայտնում է, որ Սաուդյան Արաբիան և շիա «Անսար Ալլահ» շարժումը (հուսիթները), որը վերահսկում է Եմենի հյուսիսը, չեն ցանկանում քննարկել բանակցությունների հարցը և որդեգրել են սպասողական կեցվածք։
«Ոչ մի կողմն էլ այս պահին չի ցանկանում լսել բանակցությունների մասին։ Բոլորը սպասում են՝ տեսնելու, թե ինչ կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»,- թերթին ասել է դիվանագետը։
Վերջինս նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիան փորձել է աջակցություն ստանալ տարածաշրջանում, սակայն «դա, կարծես, ոչ մի արդյունք չի տվել»։