Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ նավագնացությանը խոչընդոտող գործոնները՝ հատկապես Հորմուզի նեղուցում, բացասաբար են անդրադառնում շարքային քաղաքացիների առօրյա կյանքի վրա։ Նա նշել է, որ վառելիքի գները դարձել են անտանելի։
«Մենք ընդգծեցինք Հորմուզի նեղուցում, Կարմիր ծովում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում նավագնացության ազատության ապահովման կարևորությունը։ Շրջափակումն անմիջական ազդեցություն է ունենում մեր առօրյա կյանքի վրա»,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը X սոցիալական ցանցում՝ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ բանակցություններից հետո։
«Ֆրանսիացիները դա զգում են բենզալցակայաններում, որտեղ գները դարձել են անտանելի»,- նշել է Մակրոնը։