Քննարկվել են TRIPP-ի իրագործմանն առնչվող հարցեր (PAN.am)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են TRIPP նախագծի իրականացման ընթացքին առնչվող հարցերը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել TRIPP զարգացման ընկերության (TDC) իրավապայմանագրային փաթեթին և առաջիկա քայլերին։ Մասնավորապես՝ ներկայացվել են ընկերության կանոնադրության ու բաժնետիրական համաձայնագրի նախագծի վերաբերյալ իրականացվող աշխատանքները։

Նախագծի իրագործման ուղղությամբ այս ձևաչափով քննարկումները շարունակական բնույթ են կրելու։

Մայիսի 26-ին Երևան ժամանած Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախաստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ Հունիսի 1-ին փաստաթուղթը վերջնականապես ստորագրվել է։

Leave a comment