Դավթաշենի կամրջի տակ տղամարդու կիսաքայքայված մարմին է հայտնաբերվել

Այսօր ժամը 16:50-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները տեղում հայտնաբերել են տղամարդու դի՝ կիսաքայքայված վիճակում։

Ըստ ֆոտոլրագրողի՝ ոստիկանները փորձում են պարզել մահացածի ինքնությունը։

Leave a comment