ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ

https://arm.sputniknews.ru/20260917/azh-uzhegh-hajastan-khmbakcutjunic-ruben-mkhitarjann-yntrvec-handznazhvoghvovi-nakhagah-106951479.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/94984889_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5a7445e57a60cdfeffd6217739b2d801.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուբեն մխիթարյան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով

ռուբեն մխիթարյան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ՔՊ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» երկու այլ թեկնածուներին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 36-ը։

Այսպիսով, ԱԺ հանձնաժողովների ձևավորման հիմնական գործընթացն ավարտվեց։

Հիշեցնենք, որ այս պաշտոնում ավելի վաղ ՔՊ-ն չէր ընտրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։

Այսօր ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի որոշում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության վերաբերյալ, և այդ որոշումը կարտահայտի քվերակությամբ։

Հավելենք, որ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը մասնագիտությամբ փաստաբան է։
2025թ․ հոկտեմբերի 20-ին, երբ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին, քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Հոկտեմբերի 23–ին Մխիթարյանը 2 ամսով կալանավորվեց, նոյեմբերի 18–ին ազատ արձակվեց։

Leave a comment