https://arm.sputniknews.ru/20260917/azh-uzhegh-hajastan-khmbakcutjunic-ruben-mkhitarjann-yntrvec-handznazhvoghvovi-nakhagah-106951479.html
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ՔՊ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» երկու այլ թեկնածուներին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T15:07+0400
2026-09-17T15:07+0400
2026-09-17T15:07+0400
ռուբեն մխիթարյան
աժ (ազգային ժողով)
հանձնաժողով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/94984889_0:0:1600:901_1920x0_80_0_0_6d0f35d41153f6b66f924d3669cfc339.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 36-ը։Այսպիսով, ԱԺ հանձնաժողովների ձևավորման հիմնական գործընթացն ավարտվեց։Այսօր ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի որոշում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության վերաբերյալ, և այդ որոշումը կարտահայտի քվերակությամբ։Հավելենք, որ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը մասնագիտությամբ փաստաբան է։2025թ․ հոկտեմբերի 20-ին, երբ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին, քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։Հոկտեմբերի 23–ին Մխիթարյանը 2 ամսով կալանավորվեց, նոյեմբերի 18–ին ազատ արձակվեց։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/17/94984889_177:0:1600:1067_1920x0_80_0_0_5a7445e57a60cdfeffd6217739b2d801.jpg.webp
ռուբեն մխիթարյան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով
ռուբեն մխիթարյան, աժ (ազգային ժողով), հանձնաժողով
Ավելի վաղ ՔՊ-ն մերժել էր «Ուժեղ Հայաստանի» երկու այլ թեկնածուներին նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Այսպիսով, ԱԺ հանձնաժողովների ձևավորման հիմնական գործընթացն ավարտվեց։
Հիշեցնենք, որ այս պաշտոնում ավելի վաղ ՔՊ-ն չէր ընտրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։
Այսօր ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի որոշում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության վերաբերյալ, և այդ որոշումը կարտահայտի քվերակությամբ։
2025թ․ հոկտեմբերի 20-ին, երբ ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին, քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները 23 մարդու ձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով։
Հոկտեմբերի 23–ին Մխիթարյանը 2 ամսով կալանավորվեց, նոյեմբերի 18–ին ազատ արձակվեց։