Շողակաթ գյուղի մոտ երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այսօր ժամը 12:17-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2․8 մագնիտուդով օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք:

Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի՝ Շողակաթ, Արտանիշ, Դրախտիկ և Ջիլ գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Leave a comment