Հաջորդ շաբաթ Թրամփը Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Իրանի հարցով բանակցություններ կվարի․ Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Նյու Յորքում հանդիպել Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Իրանի հետ պատերազմին առնչվող հետագա քայլերը. այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրի։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպման նպատակն է քննարկել հետպատերազմյան ռազմավարության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները։ Թրամփի վարչակազմն աշխատում է համապատասխան ծրագրի վրա, որը նախատեսում է վերջնական տեսքի բերել ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։

Ըստ աղբյուրների՝ հանդիպմանը կմասնակցեն Ծոցի համագործակցության խորհրդի (ԾՀԽ) երկրների՝ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները։ Axios-ի հետ զրուցած աղբյուրներից մեկը նշել է, որ բանակցություններին կարող են միանալ նաև այլ արաբական և մահմեդական երկրների ներկայացուցիչներ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախնական հրավերներն ուղարկել է չորեքշաբթի օրը։

Իսրայելական աղբյուրը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույնպես ցանկանում է հանդիպել Թրամփի հետ Նյու Յորքում, թեև նման հանդիպում դեռ նախատեսված չէ։

Leave a comment