Միխայիլ Գալուզինը հանդիպել է Ադրբեջանի դեսպանին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպում է ունեցել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ կենտրոնանալով 2026 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա, այդ թվում՝ լիաչափ մշակութային երկխոսության վերսկսման և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։

Բացի այդ, դիվանագետներն ընդգծել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների հետագա զարգացման կարևորությունը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել էր ամենաբարձր մակարդակով՝ 2022 թվականի փետրվարի 22-ին Մոսկվայում։ ՌԴ ԱԳՆ-ն շեշտել է համաձայնագրի ներուժն ամբողջությամբ իրացնելու կարևորությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

Leave a comment