https://arm.sputniknews.ru/20260917/spitak-tan-ovaladzev-grasenjakum-haj-hvogevvor-arajnvordnery-hjurynkalvel-en-dvonald-trampin–106931198.html
Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդները հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում հայ հոգևոր առաջնորդները հյուրընկալվել են Դոնալդ Թրամփին
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան… 17.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-17T08:44+0400
2026-09-17T08:44+0400
2026-09-17T08:49+0400
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106930530_0:107:2048:1259_1920x0_80_0_0_abfae479d76208bfdee6953a30b20a7b.jpg.webp
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի,Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/11/106930530_114:0:1935:1366_1920x0_80_0_0_9efc3f9e57510f9b88f591fbab1f099b.jpg.webp
դոնալդ թրամփ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը Սպիտակ տան Հավատքի գրասենյակի հետ համագործակցությամբ նախաձեռնել է հանդիպում, որի շրջանակում ԱՄՆ-ում հայ հոգևոր առաջնորդները և դեսպան Մկրտչյանը հանդիպում են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի,
Սպիտակ տան Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի և Սպիտակ տան Հավատքի գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնի հետ։
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանյաց Առաքելական սբ. եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերշ. Տ. Մեսրոպ եպս. Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերշ. Տ. Անուշավան արք. Դանիելյանը և Գեղամ արք. Խաչերյանը, Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի Հայ Կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Միքայել եպս. Մուրադյանը, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ և ԱՄՆ միջև հարաբերությունների, երկու ժողովուրդների միջև քրիստոնեական
-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Կարևորվել է խաղաղության հաստատման և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման անհրաժեշտությունը՝ ընդգծելով հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունն այս գործընթացում։
Հայ հոգևոր առաջնորդները հնչեցրել են հավաքական աղոթք և Աստծո օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության և ապագայի, երկու երկրների միջև բարեկամության համար։
Հոգևոր առաջնորդներն իրենց աղոթքում անդրադարձել են նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը ՀՀ–ում հաստատված խաղաղության գործընթացում։