Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ կցելով տեսանյութ.
«Շրջանառության մեջ եմ դրել Երևանում հաշվառված 75 և ավել տարիք ունեցող քաղաքացիների տրանսպորտն անվճար դարձնելու նախագիծը.
Մեր տարեցներն արժանի են հոգատարության.
Մեր տարեցները տարիներ շարունակ շենացրել են մեր քաղաքը, և այսօր նրանք առավել քան երբևէ հոգատարության, ուշադրության կարիք ունեն։ Սա միայն տրանսպորտային հարց չէ, սա մարդկանց շարժունակության, արժանապատվության և սոցիալական արդարության խնդիր է։
Ստացականն արդեն ձեռքիս է՝ նախագիծը պաշտոնապես մուտքագրված է և դրված շրջանառության մեջ։ Ժամանակն է թեթևացնելու նրանց առօրյա հոգսերը։
Ստորև ներկայացնում եմ նախագծի փաստաթուղթն ու քաղաքապետարանից ստացված պաշտոնական ստացականը։ Ամեն ինչ օրինական ընթացքի մեջ է, շարժվում ենք առաջ՝ հանուն մեր տարեցների»։