«Դուք ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, դուք մամուլի հերոսներն եք, ադրբեջանական թեզերն ավելի լավ եք հիմնավորում, քան ադրբեջանցիները»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։
Նա նաև նշեց. «Ուզում եմ խոստովանել, որ այս գումարման խորհրդարանում, իմ կարծիքով, ամենամեծ հիասթափությունն ինձ համար պետք է լիներ Տարոն Չախոյանը, բայց պարոն Հարությունյան, ձեր ելույթներից հետո Տարոն Չախոյանը քաղաքական մտքի գիգանտ է դառնում»։
Ի պատասխան պատգամավորին՝ Արայիկ Հարությունյանը «սրտիկ» ցույց տվեց։
Խամոյանը շարունակեց. «Երեկ Արայիկ Հարությունյանն ասում է՝ նախորդ գումարման Ազգային ժողովում դուք այլանդակել եք պառլամենտարիզմը։ Լո՞ւրջ եք ասում։ Այսինքն, ձեր բերած աղետներից, աղետալի պատերազմից, հայրենիքի կորստից, հազարավոր տղաների կորստից հետո մենք պետք է գայինք այս խորհրդարան, ձեզ պոնչո անեինք ու ասեինք ապրե՞ս։ Լո՞ւրջ։
Ցանկացած բախում, որ եղել է նախորդ գումարման խորհդարանում, բնական արձագանք է եղել այն ողբերության, որը դուք բերել եք։ Դուք պառլամենտարիզմը այլանդակելո՞ւց եք խոսում։ Դուք այլանդակել եք մեր պետականության հիմքերը, այլանադակում եք մեր ինքնությունը։
Սիրուն չի»։