Ֆոն դեր Լայենը կոչ կանի ստեղծել Եվրոպական անվտանգության խորհուրդ. Euractiv

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում իր իր ամենամյա «Միության վիճակի մասին» ելույթում կբարձրացնի Եվրոպական անվտանգության խորհրդի ստեղծման մասին հարցը, հաղորդում է Euractiv-ը՝ հղում անելով ձեռք բերած ելույթի տեքստին։

Մեկ տարի առաջ Հանձնաժողովի նախագահը ներկայիս ժամանակաշրջանը բնութագրել էր որպես եվրոպական ինքնիշխանության պահ և հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է ինքնուրույն ապահովի իր պաշտպանությունն ու անվտանգությունը։

«Մենք կներկայացնենք մեր գաղափարները՝ Եվրոպական անվտանգության խորհուրդը իրականություն դարձնելու համար», – մեջբերում է հրատարակությունը ֆոն դեր Լեյենի նախատեսված ելույթից։

Leave a comment