Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին` ձևավորելով երկու նոր խոշորացված համայնք. ԱԺ-ն հաստատել է նախագիծը։

Նախագծով նախատեսվում է շարունակել համայնքների խոշորացման գործընթացը շրջանային մոդելով՝ միավորելով Արարատի մարզի Արարատ ու Վեդի, ինչպես նաև Լոռու մարզի Վանաձոր ու Փամբակ համայնքները։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է քվեարկել նախագծին։

Այս փոփոխությունների արդյունքում բազմաբնակավայր համայնքների թիվը կդառնա 55, իսկ ընդհանուր համայնքների թիվը՝ 62։

Leave a comment