«Դիլիջան» ազգային պարկին է վերադարձվել 2 հողատարածք (PAN.am)

«Դիլիջան» ազգային պարկում գտնվող ընդհանուր 1․75 հա մակերեսով երկու հողատարածք վերադարձվել է ՀՀ տիրապետմանը։

Տավուշի մարզի դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու իր լիազորության շրջանակում, Հակակոռուպցիոն դատարան հայցադիմումներ է ներկայացրել երկու ֆիզիկական անձանց դեմ։ Դատախազությունը պահանջել է հարկադիր կարգով դադարեցնել «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողամասերի կառուցապատման իրավունքը։ Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմել է 119 միլիոն 600 հազար դրամ, հայտնում է գլխավոր դատախազությունը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին և 24-ին հայցերը բավարարելու վերաբերյալ վճիռներ է կայացրել, որոնք արդեն մտել են օրինական ուժի մեջ. «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 0.5 հա և 1.25 հա մակերեսով հողատարածքները վերադարձվել են Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Leave a comment