Վստահ եմ, որ Հայաստանի հետ խաղաղությունը երկարաժամկետ կլինի. Ալիև

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ խաղաղությունը կլինի երկարատև։

«Այո՛, այսօր խաղաղություն կա, պատերազմն ավարտվել է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և ես վստահ եմ, որ այն երկարաժամկետ կլինի։ Ամեն դեպքում, հենց սա է Ադրբեջան պետության դիրքորոշումը», – ասել է Ալիևը՝ Բաքվում ընդունելով Թյուրքական պետությունների կազմակերպության  գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, ինչպես նաև ԹՊԿ-ի Մուսուլմանական կրոնական վարչությունների ղեկավարների խորհրդի անդամներին և դիտորդներին։

Leave a comment