ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ հարցին, թե ԿԲ խորհուրդը քննարկե՞լ է այն սցենարը՝ ի՞նչ կլինի, եթե դեպի ՌԴ արտահանումների սահմանափակումներից բացի՝ թանկանա Հայաստանին մատակարարվող գազի գինը։
«Դրա մասին խոսվել է, ինքը երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, եթե գազի գինը ներառվի այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք եւ այլն։ Եվ, բնականաբար, կարող է իր հետ բերել նաեւ որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված»,- նշեց Մարտին Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նա հավելեց․ «Ուստի, մենք այդ սցենարը մտքում ունեցել ենք, բայց մեր տեսանկյունից ինքը իքս տիպի սցենար է, ոչ Ա տիպի է, ոչ Բ տիպի, ընդամենը ապոկալիպտիկ բան է ենթադրում, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին ու ոչ բնականոն։ Դրա համար այս պահի դրությամբ մենք շարժվում ենք մեր բնականոն ընթացքով՝ բայց մտքում ունենալով այդ հնարավոր պրոբլեմների առկայությունը»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: