Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ Եմենում շարունակվող լարվածության պատճառով։
«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա պայմանավորված է նրանց և Եմենի միջև ներկայումս տիրող իրավիճակով»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում։
Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված էր անցկացնել Օմանում՝ սեպտեմբերի 14-ին։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հաստատել էր Իրանի մասնակցությունն այդ միջոցառմանը։