Հայաստանի Ազգային ժողովի սեպտեմբերի 14-ի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
Համապատասխան առաջարկով հանդես եկավ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր ձեռնարկել Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ։
Այժմ, ըստ իբր վերջնականապես հաստատված «խաղաղության» մասին մշտապես խոսող իշխանությունների տվյալների, Ադրբեջանի օկուպացիայի տակ է մնում Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 200 քառակուսի կիլոմետր։