https://arm.sputniknews.ru/20260914/hh-zu-n-patrast-e-ajd-bery-vercnel-patgamavvory-102-rd-razmabazaji-dursberman-masin-106816106.html
ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին
ՀՀ ԶՈւ-ն պատրա՞ստ է այդ բեռը վերցնել․ պատգամավորը՝ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին
Sputnik Արմենիա
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։ 14.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-14T11:23+0400
2026-09-14T11:23+0400
2026-09-14T11:29+0400
ռազմաբազա
գյումրու 102–րդ ռազմաբազա
հայաստան
մեսրոպ մանուկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/18/381854_0:83:1601:983_1920x0_80_0_0_800bf5e7588a27a7e68608c6d0946b49.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե ռուսական ռազմաբազայի ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ։Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց` եթե Հայաստանը համարում է, որ իրեն ռուսական ռազմաբազա պետք չէ, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ վաղը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/38/18/381854_90:0:1509:1064_1920x0_80_0_0_fc83bb79d822a50a4974b7e92feeb6dd.jpg.webp
ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, մեսրոպ մանուկյան
ռազմաբազա, գյումրու 102–րդ ռազմաբազա, հայաստան, մեսրոպ մանուկյան
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը կարծում է, որ ՀՀ ԶՈւ-ն պետք է բերել համապատասխան մակարդակի, հետո խոսել Հայաստանի Հանրապետությունից ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման մասին։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։
«Մեր բանակում ծառայությունը դարձրին 1,5 տարի, այսօր խնդիր ունենք, որ կամավորները սահման են գնում ու, եթե ռուսական ներկայացվածությունը չլինի, ապա ինչպես է Թուրքիայի հետ սահմանները պաշտպանվելու։ Պետք է հասկանալ՝ այս պարագայում ՀՀ բանակը պատրա՞ստ է այդ բեռը վերցնել իր վրա։ Կիլոմետրով նայելու դեպքում մեծ սահման է բացվելու, որը պաշտպանության խնդիր ունի։ Լավ կլինի, որ բանակը կարողանանք բերել այն մակարդակի, որ հասկանանք՝ կարո՞ղ ենք այդ հարցը լուծել»,- ասաց նա։
Պատգամավորը շեշտեց՝ պետք չէ ինչ-որ քայլ անել, հետո սկսել հասկանալ, թե դրա տակից ինչպես է պետք դուրս գալ։