Էդգար Ղազարյանը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդներից մեկն է. Ռուբեն Ռուբինյան

Էդգար Ղազարյանը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդներից մեկն է. Ռուբեն Ռուբինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Պարոն Ղազարյանն «Ուժեղ Հայաստան»-ի դեմքն է, կան կարծիքներ՝ ըստ որոնց, Էդգար Ղազարյանը «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդներից մեկն է»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Անդրադառնալով Ղազարյանի հնչեցրած հայտարարություններին՝ Ռուբինյանը նշեց. «Ակնհայտորեն համապատասխան խմբակցության շարժիչ ուժը հենց նա է, և մենք հետևություններ ենք անում ըստ այդմ: Այն փաստը, որ պարոն Ղազարյանի հայ զինվորի մահը ցանկանալուց այդպես էլ  «Ուժեղ Հայաստան»-ը չի դիստանցավորվել, կրկին նշանակում է, որ թերևս  «Ուժեղ Հայաստան»-ը չի կարողանում դիստանցավորվել, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ սուպերլիդերի հետ գործ ունի խմբակցությունը: Հարգելի  «Ուժեղ Հայաստան» խմբակցության գորընկերներ, եթե դուք երբևէ ունենաք աջակցության կարիք, այսինքն՝ ձեզ հավելյալ քաղաքական կամք պետք լինի, ես պատրաստ եմ այդ կամքը ձեռք բերելու համար ձեզ աջակցել: Մենք միշտ հիացմունքով ենք նայել, թե ինչպես է  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ձեր քաղաքական հմուտ առաջնորդությամբ առաջնորդվում, իհրակե, մենք կարծում ենք, որ ձեր ոճն այդքան էլ լավ ոճ չի, բայց հիմա ձեր քաղաքական ուժն է՝ ինչ անենք»:

Leave a comment