ՏԿԵ նախարարը և ԱԷՄԳ գլխավոր տնօրենը քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրին առնչվող հարցեր


Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում այսօր Վիեննայում հանդիպել եմ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարն Դավիթ Խուդաթյանը։


 


«Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։


Ռաֆայել Գրոսիի հետ քննարկել ենք ԱԷՄԳ-ի հետ ոլորտային համագործակցության շրջանակներում իրականացվող և առաջիկայում նախատեսվող ծրագրերը։


 


Մասնավորապես, անդրադարձել ենք ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրությանն առնչվող հարցերին։


 


Հանդիպման ընթացքում հաստատել եմ Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին»,- գրել է Խուդաթյանը։

Դիտումների քանակ4

Leave a comment