Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով: Ուղերձում ասված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առիթով։

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի: Թող գալիք տարին խաղաղության և զարգացման տարի լինի:

Մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց և հաջողություն:

Կրկին շնորհավոր Նոր տարի: Առողջություն և բարձր տրամադրություն»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment