Պռոշյանի մոտ «Toyota»-ն բախվել է արգելապատնեշներին. վարորդը մահացել է

Բաժանորդագրվել

Հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Անցած գիշեր ժամը 00։40-ի սահմաններում Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում ՌԴ-ում հաշվառված 40-ամյա Մեսրոպ Մեսրոպյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս վթարի է ենթարկվել։

Հայտնում է shamshyan.com-ը։

Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին։

Հիվանդանոցից հայտնել են, որ վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment