Մենք այսպիսինն ենք՝ ներսից՝ ցինիկ ու եսամոլ, դրսից՝ խեղճ և օտարատենչ. Սենոր Հասրաթյան





Արցախի ՊԲ մամուլի նախկին քարտուղար Սենոր Հասրաթյանը գրում է․

«Ապրելով 6 տասնամյակից ավելի կյանք, կարծես, համոզվում եմ, որ ՄԵՆՔ այսպիսինն ենք՝ ներսից՝ ցինիկ ու եսամոլ, դրսից՝ խեղճ և օտարատենչ…

Իրար ուտող, նախանձող, վարկաբեկող ենք ներսում, հանդուրժող, զիջող և ստորաքարշ՝ դրսում…

Եվ սա հիվանդություն է, որ բերում է մահվան…

Վերևում՝ գնացողները հիշելու լավ բան չեն ունենալու, իսկ ներքևում մնացողներն անընդհատ բողոքելու են ճակատագրից…

Արդյունքում՝ բոլորն էլ կորցնելու են, բայց իրենք իրենց մեղավոր չեն համարելու…»։




դիտվել է 175 անգամ