Գերությունից՝ ազատություն. ինչ հարցեր չպետք է տալ վերադարձածներին. հոգեբանի մեկնաբանությունը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարևոր է՝ բերանից «զոռով» բառեր չքաշել»,- այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան, հոգեթերապևտ, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիրԱրկադի Մեհրաբյանը՝ հորդորելով երեկ Բաքվի գերությունից վերադարձած չորսգերիների թե՛հարազատներին, թե՛ ԶԼՄ-ներին, և թե առհասարակ հանրությանը, գերիների հետ շփվել միմիայն չվնասելու սկզբունքով:Նա նշեց, որԲաքվից վերադարձած գերիների հետ աշխատելու են հոգեբաններ:
Հիշեցնենք,որ երեկ ադրբեջանական գերությունից Հայաստան են վերադարձել Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը: Բաքվում գերության մեջ են շարունակում մնալ 19 անձ:
«Գերության ժամանակահատվածի մասին առհասարակ պետք չէ հարցեր տալ այս փուլում՝ օրինակ քեզ հետ ինչպես են վարվել: Անգամ թվացյալ ամենաանվնաս հարցերը՝ այնտեղ ինչպե՞ս էիք սնվում, տեղդ տա՞ք էր, թե՞ ցուրտ էր, մենա՞կ էիք խցում, թե՞ մի քանի հոգով, կամ վատ հիշողությունների մասին, արգելված է տալ»,- ասաց նա:
Հոգեբանի խոսքով, հայտնի չէ, թե ինչ հոգեվիճակով են վերադարձել գերիները, ինչ ապրումներ ունեն, հոգեբանական ինչ տրավմաների են ենթարկվել.«Անգամ չգիտենք,թե երբ կվերականգնվեն, ինչ վերականգնման փուլերով կանցնեն և վերականգնվելուց հետո ամեն մեկի մոտ ինչ խնդիր կարող է մնալ: Եթե անգամ թվա, թե ժամանակ է անցել, պետք է խուսափել այդ գերության ժամանակահատվածը հիշեցնելուց՝ հատկապես ընտանիքի անդամները պետք է շատ զգույշ լինեն: Ընդ որում, այդ տրավմաները կարող են մնալ մինչև կյանքի վերջ»:
Նա նշեց, որ ի տարբերություն տարբեր հասարակությունների, հայաստանյանհասարակության դեպքում գերիները խտրականցման խնդիր չունեն, բայց պետք է խուսափել նաև մյուս ծայրահեղությունից՝ նրանց հերոսացնելուց.«Հիշում եմ, երբ 2020-ից հետո գերիների մի խումբ վերադարձավ ՀՀ՝ նրանց որպես հերոս էին վերաբերում, ոչ այն է ճիշտ, ոչ՝ այն: Իրենց պետք է վերաբերվել որպես սովորական մարդ, չառանձնացել, որ իրենք հնարավորինս շուտ ինտեգրվեն: Անձի նկատմամբ հատուկ շեշտադրումները, միևնույն է, վնասելու են»:
Արդյո՞ք վերադարձած գերիները կարող են ունենալ մեղավորության զգացում, որ իրենք վերադարձան, իսկ մյուսգերիները մնացին, հոգեբանը կարծիք հայտնեց, որ քիչ է հավանական խորը մեղավորություն զգացում լինի, որվերջիններիսվրա կազդի հոգեբանորեն, քանի որ նրանք պետք է հասկանան՝ իրավիճակն իրենցից կախված չէ: