https://arm.sputniknews.ru/20260912/miabever-ashkharhakargn-ancjalum-e-putiny-briks-i-gagatnazhvoghvovum-106775106.html
Միաբևեռ աշխարհակարգն անցյալում է. Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում
Միաբևեռ աշխարհակարգն անցյալում է. Պուտինը՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում
Sputnik Արմենիա
Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ն իրավամբ հաստատվել է գլոբալ կառավարման առանցքային կենտրոնների շարքում: 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T15:29+0400
2026-09-12T15:29+0400
2026-09-12T15:30+0400
բրիկս
վլադիմիր պուտին
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106774316_0:76:2977:1751_1920x0_80_0_0_2127177f3880412508d8185c73347ba8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային հարաբերությունների միաբևեռ համակարգն անցյալում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում:Այս համատեքստում Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը ի հաշիվ Գլոբալ հարավի երկրների:«Անհրաժեշտ ենք համարում այսուհետ ևս ԲՐԻԿՍ-ի գծով համախոհների հետ միասին նպաստել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Իհարկե, դրան, մասնավորապես, կօգներ կազմակերպության Անվտանգության խորհրդի ընդլայնումը Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչներով», – ասել է Պուտինը։Նա ընդգծել է, որ համաշխարհային խաղաղության և կայունության ապահովման համար պետք է ներգրավել հնարավորինս շատ երկրներ:Պուտինը նաև հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ն իրավամբ հաստատվել է գլոբալ կառավարման առանցքային կենտրոնների շարքում:ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթաժողովն անցկացվում է սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիի «ԲհարատՄանդապամ» համալիրում:Ներկայում ԲՐԻԿՍ-ի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/0c/106774316_246:0:2977:2048_1920x0_80_0_0_2ac388a45c134c79dca45b7eb3b4dd82.jpg.webp
բրիկս, վլադիմիր պուտին, ռուսաստան
բրիկս, վլադիմիր պուտին, ռուսաստան
Պուտինը հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ն իրավամբ հաստատվել է գլոբալ կառավարման առանցքային կենտրոնների շարքում:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Միջազգային հարաբերությունների միաբևեռ համակարգն անցյալում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանում անցկացվող ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում:
«Միջազգայինհարաբերությունների միաբևեռ համակարգը, որը սպասարկել է երկրների նեղ խմբի, դառնում է անցյալ։ Ուժերի հավասարակշռությունը վերաբաշխվում է գլոբալ Հարավում և Արևելքում աճի նոր կենտրոնների օգտին», – ասել է Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինիստում:
Այս համատեքստում Ռուսաստանի առաջնորդը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը ի հաշիվ Գլոբալ հարավի երկրների:
«Անհրաժեշտ ենք համարում այսուհետ ևս ԲՐԻԿՍ-ի գծով համախոհների հետ միասին նպաստել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Իհարկե, դրան, մասնավորապես, կօգներ կազմակերպության Անվտանգության խորհրդի ընդլայնումը Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչներով», – ասել է Պուտինը։
Նա ընդգծել է, որ համաշխարհային խաղաղության և կայունության ապահովման համար պետք է ներգրավել հնարավորինս շատ երկրներ:
Պուտինը նաև հայտարարել է, որ ԲՐԻԿՍ-ն իրավամբ հաստատվել է գլոբալ կառավարման առանցքային կենտրոնների շարքում:
«Միջազգային քաղաքականության և անվտանգային, տնտեսական ու մարդասիրական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարը մեծապես կախված է մեր ընդհանուր կոլեգիալ որոշումներից և գործողություններից», – ասել է Ռուսաստանի նախագահը։
ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթաժողովն անցկացվում է սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիի «ԲհարատՄանդապամ» համալիրում:
Ներկայում ԲՐԻԿՍ-ի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան: