https://arm.sputniknews.ru/20260912/arush-arushanjany-miaky-che-qpin-e-miacel-naev-meghrii-nakhkin-ynddimadir-ghekavary-zlm-106765330.html
Առուշ Առուշանյանը միակը չէ, ՔՊ–ին է միացել նաև Մեղրիի նախկին ընդդիմադիր ղեկավարը. ԶԼՄ
Առուշ Առուշանյանը միակը չէ, ՔՊ–ին է միացել նաև Մեղրիի նախկին ընդդիմադիր ղեկավարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու: 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T11:09+0400
2026-09-12T11:09+0400
2026-09-12T11:09+0400
մխիթար զաքարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39301941_0:66:1600:966_1920x0_80_0_0_f36f9a6fbba797957257b9f0bcccff7b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը հայտ է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորելու ՔՊ–ի ցուցակը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։«ՔՊ-ն միայն Առուշ Առուշանյանին չի իրենով արել։ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել։ Մեր տեղեկություններով` ՔՊ–ն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների միջև, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը»,–գրում է թերթը։Հիշեցնենք, որ օրեր առաջ կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/02/39301941_115:0:1538:1067_1920x0_80_0_0_9d88e88a4785f9a07ca3f62e077cc9a3.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մխիթար զաքարյան
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը հայտ է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորելու ՔՊ–ի ցուցակը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։
«ՔՊ-ն միայն Առուշ Առուշանյանին չի իրենով արել։ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել։ Մեր տեղեկություններով` ՔՊ–ն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների միջև, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը»,–գրում է թերթը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու: