Առուշ Առուշանյանը միակը չէ, ՔՊ–ին է միացել նաև Մեղրիի նախկին ընդդիմադիր ղեկավարը. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Նիկոլ Փաշինյանը, ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մեղրիի նախկին ղեկավար, «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանը հայտ է ներկայացրել Մեղրի համայնքի ղեկավարի ընտրություններում գլխավորելու ՔՊ–ի ցուցակը: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գորիսում հոկտեմբերի 25–ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն լինելու է Գորիսի ներկայիս համայնքապետ, երբեմնի ընդդիմադիր Առուշ Առուշանյանը։

«ՔՊ-ն միայն Առուշ Առուշանյանին չի իրենով արել։ Առուշանյանից բացի սյունեցի երբեմնի ընդդիմադիր համայնքապետերից երկրորդն էլ է ճամբարափոխ եղել։ Մեր տեղեկություններով` ՔՊ–ն այսօր կայանալիք վարչության նիստում պետք է ընտրություն կատարի տարածքային խորհրդի ներկայացրած երեք թեկնածուների միջև, որոնցից մեկը Մխիթար Զաքարյանն է: Մյուս երկու թեկնածուներն են համայնքապետի տեղակալ Արթուր Գրիգորյանը և գործարար Սերգեյ Գալստյանը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ կալանավորվեց Մեղրիի համայնքապետ խաչատուր Անդրեասյանը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ճեպազրույցում խոսելով Առուշ Առուշանյանի` ՔՊ-ի կողմից առաջադրման մասին, ասել էր, որ նման անսպասելի դաշինքներ ու առաջադրումներ էլի են լինելու:

Leave a comment