https://arm.sputniknews.ru/20260912/hajastanum-steghtsel-en-aek-i-karavarman-liarzheq-varzhasarq-vorn-e-dra-nshanakutjuny-106678662.html
Հայաստանում ստեղծել են ԱԷԿ-ի կառավարման լիարժեք վարժասարք․ որն է դրա նշանակությունը
Հայաստանում ստեղծել են ԱԷԿ-ի կառավարման լիարժեք վարժասարք․ որն է դրա նշանակությունը
Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները վարժասարքի վրա կկարողանան փորձարկել ոչ միայն հաստիքային, այլև վթարային աշխատանքային ռեժիմները։ 12.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-12T09:55+0400
2026-09-12T09:55+0400
2026-09-12T09:55+0400
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ)
ատոմակայան
սարք
https://cdn.am.sputniknews.ru/img/57/24/572481_0:156:3085:1891_1920x0_80_0_0_29ed7ef39dd2910334094f3bfc76fd23.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտն ավարտել է Հայկական ԱԷԿ-ի կառավարման վարժասարքի ստեղծումը։ Վարժասարքը կրկնօրինակում է կառավարման վահանակը, որը ստանում է կայանի բոլոր սարքերի աշխատանքի մասին տվյալները։ Սարքերն իրենց հերթին ունեն վիրտուալ կրկնօրինակներ՝ մաթեմատիկական և ֆիզիկական մոդելներ։ Դրանց օգնությամբ կարելի է մոդելավորել ինչպես սովորական, այնպես էլ վթարային աշխատանքային ռեժիմները։ԱԷԿ-ի աշխատակիցներն արդեն «մարզվում են» վարժասարքի վրա։ Քննարկվում է նաև համապատասխամ մասնագիտությունների ուսանողների համար այստեղ պրակտիկա անցկացնելու հնարավորությունը։Վարժասարքը ստեղծելիս «Հայատոմը» մշակել է բլոկային կառավարման վահան և տվյալների էլեկտրոնային տեսապատկերման (EVS) համակարգ, ինչպես նաև պատրաստել է ԱԷԿ-ի բոլոր հանգույցների և արտադրամասերի մոդելները։ Այնուհետև այդ տվյալներն ինտեգրվել են ամերիկյան ծրագրային ապահովման մեջ։Հայկական ատոմակայանի վերաբերյալ իր մեկնաբանություններում, Վահրամ Պետրոսյանի խոսքով, ԱԷԿ շահագործողների համաշխարհային ասոցիացիան (WANO) տարիներ շարունակ դիտողություններ էր անում այն մասին, որ կայանում լիաֆորմատ վարժասարք չկա։ Այժմ կազմակերպությունը դրական բանաձև է տվել դրան։«Ի դեպ, նշեմ․ եթե Չեռնոբիլի ԱԷԿ-ում լիներ լիամասշտաբ վարժասարք, ապա փորձարկումը, որը կայանում վթարի պատճառը դարձավ, կարելի էր անցկացնել վարժասարքի վրա, այլ ոչ թե իրականում»,-նկատում է մասնագետը։Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագիտացված ինստիտուտներից մեկի կայքում հրապարակված մեկնաբանության համաձայն՝ փորձը հետևյալն էր․ ԱԷԿ-ում ամբողջությամբ անջատել էին էներգիայի արտաքին աղբյուրները (այդ թվում՝ ռեակտորի պաշտպանության համակարգերում), որպեսզի ցույց տան, որ նույնիսկ այդ դեպքում պաշտպանությունը ինքնուրույն կմիանա․ սկզբում՝ ԱԷԿ-ի գեներատորների հաշվին (որոնք անջատումից հետո կարճ ժամանակ իներցիայով պտտվելու են), իսկ այնուհետև՝ պահեստային դիզելային գեներատորների հաշվին։Հիշեցնենք, որ իր ժամանակին «Հայատոմը» (այն ժամանակ՝ միութենական Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИАЭС) մասնաճյուղը) վարժասարք էր հավաքել Նովովորոնեժի ԱԷԿ-ի 5-րդ բլոկի համար։Ավելի վաղ «Հայատոմ» ԳՀԻ-ում սեմինար էր անցկացվել ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի շուրջ, որը կազմակերպել էին Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան և «Հայատոմ» ԳՀԻ-ն։Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2041 թվականը. գլխավոր տնօրեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/57/24/572481_178:0:2907:2047_1920x0_80_0_0_00b2748927d56a826245b2a89f25fddc.jpg.webp
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, սարք
հայկական ատոմային էլեկտրակայան (հաէկ), ատոմակայան, սարք
Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները վարժասարքի վրա կկարողանան փորձարկել ոչ միայն հաստիքային, այլև վթարային աշխատանքային ռեժիմները։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. «Արմատոմ» գիտահետազոտական ինստիտուտն ավարտել է Հայկական ԱԷԿ-ի կառավարման վարժասարքի ստեղծումը։ Վարժասարքը կրկնօրինակում է կառավարման վահանակը, որը ստանում է կայանի բոլոր սարքերի աշխատանքի մասին տվյալները։ Սարքերն իրենց հերթին ունեն վիրտուալ կրկնօրինակներ՝ մաթեմատիկական և ֆիզիկական մոդելներ։ Դրանց օգնությամբ կարելի է մոդելավորել ինչպես սովորական, այնպես էլ վթարային աշխատանքային ռեժիմները։
ԱԷԿ-ի աշխատակիցներն արդեն «մարզվում են» վարժասարքի վրա։ Քննարկվում է նաև համապատասխամ մասնագիտությունների ուսանողների համար այստեղ պրակտիկա անցկացնելու հնարավորությունը։
«Վարժասարքը պետք է թարմացվի ամեն անգամ, երբ ԱԷԿ-ում սարքավորումներ են վերանորոգում կամ փոխում»,- Sputnik Արմենիային ասաց «Հայատոմ» ԳՀԻ-ի գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը։ Մասնավորապես, այս տարի կայանում փոխարինվել են մի քանի կարևոր հանգույցներ։ Նոր սարքավորումների աշխատանքի վարքագիծը պետք է վերածվի ֆիզիկամաթեմատիկական մոդելների, այնուհետև՝ ծրագրային կոդի։
Վարժասարքը ստեղծելիս «Հայատոմը» մշակել է բլոկային կառավարման վահան և տվյալների էլեկտրոնային տեսապատկերման (EVS) համակարգ, ինչպես նաև պատրաստել է ԱԷԿ-ի բոլոր հանգույցների և արտադրամասերի մոդելները։ Այնուհետև այդ տվյալներն ինտեգրվել են ամերիկյան ծրագրային ապահովման մեջ։
Հայկական ատոմակայանի վերաբերյալ իր մեկնաբանություններում, Վահրամ Պետրոսյանի խոսքով, ԱԷԿ շահագործողների համաշխարհային ասոցիացիան (WANO) տարիներ շարունակ դիտողություններ էր անում այն մասին, որ կայանում լիաֆորմատ վարժասարք չկա։ Այժմ կազմակերպությունը դրական բանաձև է տվել դրան։
«Ի դեպ, նշեմ․ եթե Չեռնոբիլի ԱԷԿ-ում լիներ լիամասշտաբ վարժասարք, ապա փորձարկումը, որը կայանում վթարի պատճառը դարձավ, կարելի էր անցկացնել վարժասարքի վրա, այլ ոչ թե իրականում»,-նկատում է մասնագետը։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի մասնագիտացված ինստիտուտներից մեկի կայքում հրապարակված մեկնաբանության համաձայն՝ փորձը հետևյալն էր․ ԱԷԿ-ում ամբողջությամբ անջատել էին էներգիայի արտաքին աղբյուրները (այդ թվում՝ ռեակտորի պաշտպանության համակարգերում), որպեսզի ցույց տան, որ նույնիսկ այդ դեպքում պաշտպանությունը ինքնուրույն կմիանա․ սկզբում՝ ԱԷԿ-ի գեներատորների հաշվին (որոնք անջատումից հետո կարճ ժամանակ իներցիայով պտտվելու են), իսկ այնուհետև՝ պահեստային դիզելային գեներատորների հաշվին։
«Փորձը կարելի էր կատարել վարժասարքի վրա և տեսնել հետևանքները, և դրանք իրականում տեղի չէին ունենա»,-նշեց «Հայատոմի» ղեկավարը։
Հիշեցնենք, որ իր ժամանակին «Հայատոմը» (այն ժամանակ՝ միութենական Ատոմային էլեկտրակայանների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի (ВНИИАЭС) մասնաճյուղը) վարժասարք էր հավաքել Նովովորոնեժի ԱԷԿ-ի 5-րդ բլոկի համար։
Ավելի վաղ «Հայատոմ» ԳՀԻ-ում սեմինար էր անցկացվել ատոմային ոլորտում կրիտիկական գիտելիքների պահպանման և փոխանցման հարցերի շուրջ, որը կազմակերպել էին Ատոմային էներգետիկայի և արդյունաբերության վետերանների միջազգային միությունը, ռուսական «Ռոսատոմ» պետկորպորացիան և «Հայատոմ» ԳՀԻ-ն։