Տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվել են իրավաբանական անձանց վարչական պատասխանատվությանը և քրեակատարողական համակարգին վերաբերող զեկույցները։
Նիստի ընթացքում Խորհրդի անդամ Ռոզա Միքայելյանը ներկայացրել է «Իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» զեկույցը։
Անդրադարձ է կատարվել ոլորտում առկա իրավական խնդիրներին, դրանց կարգավորման հնարավորություններին և համապատասխան իրավակարգավորումների բարելավման անհրաժեշտությանը։
Երիտասարդական խորհրդի անդամներ Գոռ Ասատրյանը և Իրինա Անանյանը ներկայացրել են քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների սուիցիդալ
վարքի (ինքնավնասման, ինքնասպանության մտքերի կամ նման վարքագծի առաջացում) պատճառների բազմագործոնային ուսումնասիրությունը։
Ներկայացվել են հետազոտության իրականացման հիմքերը, կիրառվելիք մեթոդաբանությունը, ուսումնասիրության հիմնական ուղղությունները և ակնկալվող արդյունքները։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ներկայացված թեմաների շուրջ քննարկում և մտքերի փոխանակում։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: