Ծուխ, հրավառություն և բախումներ Ալբանիայի խորհրդարանում․ ընդդիմությունը տապալել է ԱԺ նիստը

Ալբանիայի ընդդիմադիր «Դեմոկրատական» կուսակցության պատգամավորները տապալել են խորհրդարանի նիստը։ Պատգամավորները վազել են դեպի ամբիոն՝ ձեռքերում պահելով հրավառության ջահեր (ֆայերներ), կապույտ ծխարձակող ռումբեր և փողոցային բողոքի ակցիաների ընթացքում տուժած ցուցարարների լուսանկարները, հայտնում է Shqiptarja պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել նոր օրինագծի քվեարկության ընթացքում՝ վարչապետ Էդի Ռամայի դահլիճ մտնելուն պես։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ կուսակցության ղեկավար Սալի Բերիշան իշխանություններին մեղադրել է ցուցարարների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու մեջ, ինչի պատճառով նրան զրկել են մինչև օրվա վերջ ելույթ ունենալու իրավունքից։ Ի նշան բողոքի՝ նրա համախոհները դահլիճում ակցիա են իրականացրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment