ԵՄ-ն հաստատել է զենք գնելու համար Ուկրաինային 6,1 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը


Ուկրաինան կկարողանա ձեռք բերել PAC-3 Patriot հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և էլեկտրոնային պատերազմի համակարգեր։ Միջոցները կտրամադրվեն Ukraine Support Loan վարկի շրջանակներում։


«Այսօր Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային լրացուցիչ 6,1 միլիարդ եվրո վարկի տրամադրումը՝ օդային և հրթիռային պաշտպանության, զինամթերքի, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի ոլորտներում տարբեր պաշտպանական համակարգեր գնելու համար։ Փաթեթը թույլ է տալիս Ուկրաինային ձեռք բերել նաև PAC-3 Patriot հրթիռներ: Այս անհապաղ անհրաժեշտ ֆինանսավորումը կօգնի ամրապնդելու Ուկրաինայի կարողությունը՝ դիմակայելու Ռուսաստանի կողմից անընդհատ աճող բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարվածներին»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում։


Օգնության փաթեթը ֆինանսավորվում է Ուկրաինային աջակցելու համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի վարկով։


Եվրահանձնաժողովը հավելել է, որ այս տարի արդեն հատկացրել է 8,35 միլիարդ եվրո՝ Ուկրաինայի պաշտպանության ֆինանսավորման համար, շուտով կհատկացվեն նաև լրացուցիչ միջոցները։

Leave a comment