Առուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր Ավետիսյան

Հետևելով նրա գործունեությանը՝ կարելի է նկատել, որ նա Գորիսը սիրում է և ամեն ինչ անում է իր քաղաքը զարգացնելու, իր համայնքը զարգացնելու համար։ Բայց ես չեմ խոսելու այսօր Առուշ Առուշանյանի և համայնքապետերի մասին, քանի որ, նորից եմ կրկնում, քանի լուծված չէ Հայաստանի անվտանգության խնդիրը, ինձ չեն հետաքրքրում այլ հարցեր։

 

Բայց մեծ հաշվով՝ Առուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ տեսե՛ք՝ էդ տղեն ընդդիմադիր է՝ իշխանությունն է հալածում, իշխանության հետ է՝ ընդդիմությունն է հալածում։

 

Հիմա հետաքրքիր է, սիրելի՛ քաղաքական էլիտաներ․ տեսե՛ք՝ դուք ձեր ներքաղաքական կյանքում չեք ուզում հանդուրժել, որ Գորիսի լավ քաղաքապետը երկու լարի վրա խաղա։ Բա ո՞նց եք ուզում, որ աշխարհաքաղաքական պայքարում Ռուսաստանը, նրա դաշնակիցները և արևմտյան բլոկը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, թույլ տան, որ Հայաստանը երկու լարի վրա խաղա։ Խնդրում եմ՝ այս հարցի շուրջ մտածենք միասին։

 

Առուշը երևի թե սխալ է ձևակերպում իր վարած քաղաքականությունը․ ինքը ոչ թե պետք է երկու լարի վրա խաղա, այլ պետք է հայտարարի, որ վարում է բազմաբևեռություն, կամ-կամի, և-ևի, հավասարակշռման քաղաքականություն։

 

Leave a comment